Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանին

Հրաչ Սահակյան 11.09.2020 - 21:53
11.09.2020 - 21:53 դիտում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների մայրաքաղաքների միջև հարաբերությունների մեծ ներուժը, մասնավորապես, մշակույթի և սպորտի ոլորտներում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը՝ 2014 թվականին Երևանի և Աշխաբադի միջև կնքված բարեկամության և համագործակցության համաձայնագրից բխող կոնկրետ քայլերի միջոցով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ