Երևանի Հանրապետական ծննդատանը ծննդկան է մահացել

Աստղիկ Խաչատրյան 26.08.2022 - 13:28
26.08.2022 - 13:28 դիտում

Երեկ՝ օգոստոսի 25-ին, Երևանի Հանրապետական ծննդատանը ծննդկան է մահացել: Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Մահացած կինը Լոռու մարզի բնակիչ, 20-ամյա Մ. Գ.-ն է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ