Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանի դեմ ամենակարճ ժամկետներում նոր պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Նա, ամփոփելով ԵՄ երկրների ԱԳ նախարարների՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում անցկացված հանդիպման արդյունքները, հայտնել է, որ պատժամիջոցները կրելու են ինչպես «անհատական», այնպես Էլ սեկտորալ բնույթ եւ մշակվելու են «առավելագույնս արագ՝ գործընկերների հետ համակարգմամբ»:
«Պատժամիջոցների ցուցակում, Բորելի խոսքով, պլանավորվում Է ընդգրկել Ռուսաստանի ղեկավարության այն ներկայացուցիչների, ինչպես նաեւ անձանց, որոնք մասնակցում են հանրաքվեների նախապատրաստմանը ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում: Դրա հետ մեկտեղ որոշումն այն մասին, թե կոնկրետ ում դեմ կլինեն սահմանափակումները, դեռ չի ընդունվել, նշել Է նա:
Դիվանագետը հայտարարել Է, որ հանդիպմանը հաստատվել Է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինային ռազմական աջակցության ցուցաբերումը: Ամերիկյան Politico հրատարակությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների, հաղորդել Է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ Է ԵՄ-ի երկրների հետ կարծիքներ փոխանակել պատժամիջոցների իր պլանի շուրջ արդեն սեպտեմբերի 23-ին:
Քննարկվող միջոցները ներառում են «ռուսական նավթի գների սահմանափակում, որն առաջարկվել Է G7-ի կողմից, մեծ թվով անձանց ներառում այն ցուցակի մեջ, որոնք կապված են Կրեմլի հետ, եւ Ռուսաստանի հետ պերճանքի առարկաների առեւտրի նոր կրճատում», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: