ԵՄ-ում նախագահությունն անցել է Ֆրանսիային, իսկ «Մեծ յոթնյակում»՝ Գերմանիային

3.01.2022 - 17:36 դիտում

«Մեծ յոթնյակում» (G7) հունվարի 1-ից նախագահությունը Մեծ Բրիտանիայից անցել է Գերմանիային: Երկրի նորընտիր իշխանությունների համար նախագահության առանցքային հարցը կլինեն կլիմայական փոփոխությունները և պայքարը գլոբալ տաքացման դեմ: Այդ մասին հայտարարել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և արտգործնախարար Աննալենա Բերբոքը:

Վերջինիս խոսքով՝ G7-ում Գերմանիայի նախագահության գլխավոր ուղերձներից մեկը կլինի «Գործել, քանի դեռ չափազանց ուշ չէ» կարգախոսը, որով էլ նա մտադիր է ելույթ ունենալ «Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների առջև։

Իսկ Եվրոպական Միությունում նախագահությունը կես տարով ստանձնել է Ֆրանսիան: Դեկտեմբերին Փարիզում Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրել է կիսամյակի ծրագիրը: «Մենք պետք է եվրոպական սահմանների ներսում համագործակցությունից անցնենք դեպի այնպիսի Եվրոպայի, որը ազդեցիկ է շրջակա աշխարհում, լիովին ինքնիշխան է, ազատ իր ընտրության մեջ և տերն է սեփական ճակատագրի»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ