ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ալիևի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը

Աստղիկ Խաչատրյան 25.11.2022 - 20:02
25.11.2022 - 20:02 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նրանք քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը՝ գրում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հարցով բանակցային գործընթացի շուրջ»,- ասվում է տեղեկագրում։

Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների մակարդակով սահմանների սահմանազատման հարցին նվիրված՝ բրյուսելյան հանդիպման արդյունքներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ