Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի եւ «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկում է «Upshift Գյումրի՝ Դեռահասների ներգրավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագիրը, որի նպատակն է ներառական դասընթացների միջոցով Շիրակի մարզի 12-ից 18 տարեկան դեռահասների եւ 12-ից 24 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդներին հնարավորություն ընձեռել մտնել աշխատաշուկա: