«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն բանավոր համաձայնության է եկել «Պարի Սեն Ժերմենի» հետ հնգամյա պայմանագրի շուրջ։ Այս մասին գրել է Goal-ը։
Խաղացողի տեղափոխման համար փարիզյան ակումբը 50 միլիոն եվրո կվճարի «Բարսելոնային», եթե գործարքը իրականացվի մինչև օգոստոսի 1-ը։
Դեմբելեի հրաժարագնի կետն օգոստոսի 1-ին կհասնի 100 միլիոն եվրոյի: Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին:
Դեմբելեի տեղափոխումը պայմանավորված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր հեռանալով։