Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ փետրվարի 7-ից եղանակը Հայաստանում զգալիորեն կտաքանա:
«Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն»,- գրել է Գագիկ Սուրենյանը:
Ավելի վաղ «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնել էին, որ Հայաստանում օդի ջերմաստիճանը փետրվարի 5-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։