Այս լաբորատորիայում անոթներում ստացված մանուշակագույն երանգը մայրաքաղաքի օդն է: Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության աշխատակիցների խոսքով, սա դեռ համեմատաբար բաց երանգ է, բանն այն է, որ այս նմուշները տեղումներից հետո են վերցվել: Փոշի, գետնամերձ օզոն, ազոտ և ծծմբի երկօքսիդ: Լաբորատոր հետազոտությամբ առայժմ կարող են պարզ դառնալ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վատ ազդեցություն թողնող այս 4 նյութերը: