Գյումրի համայնքի ղեկավարն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչներին՝ կենտրոնի տնօրենի գլխավորությամբ

Աննա Կոստանյան 3.03.2022 - 17:24
3.03.2022 - 17:24 դիտում
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ մարտի 3-ին, ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի: Համայնքի ղեկավարը ողջունել է ներկաների այցը, ապա կողմերը խոսել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից Գյումրիում իրականացված ծրագրերի, առաջիկա անելիքների, ծրագրերի իրականացման ընթացքում առաջ եկող հարցերի և խնդիրների մասին: Այնուհետ կողմերը խոսել են նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից Գյումրու կենտրոնական շուկայի վերակառուցման, տարածքում խոհարարական դպրոցի հիմնման ծրագրի, դրա ընթացքի, առաջիկա անելիքների ու մի շարք այլ հարցերի մասին:
Հանդիպման ավարտից հետո Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչները միասին շրջայց են կատարել կենտրոնական շուկայի տարածքով, տեղում ուսումնասիրել իրավիճակը, քննարկել ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների, քայլերի ու առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ