Գյումրու խաղերի մարզադպրոցում մեկնարկեց սուսերամարտի անդրանիկ միջազգային մրցաշարը, որին մասնակցում են ոչ միայն Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի եւ մայրաքաղաքի միանգամից 3 մարզադպրոցների թիմեր, այլեւ 2 սուսերամարտի ակումբներ Թբիլիսիից: Տեսածից շատ գոհ էր վրացական «Բասա» սուսերամարտի ակումբի նախագահ Դավիդ Սախվաձեն: