Ռուսաստանն ու Ուկրաինան 11-րդ անգամ գերիներ են փոխանակել

11.06.2022 - 13:21 դիտում

Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել է, որ նախօրեին տեղի է ունեցել գերիների 11-րդ փոխանակումը։ Նա սակայն չի նշել ո՛չ գերիների թիվը, ո՛չ էլ փոխանակումն իրականացրած կողմերին։

Մոսկվան դեռևս պաշտոնապես չի հաստատել Վիտալի Կիմի հայտարարությունը:

Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը տեղեկացրել էր, որ ռուսական կողմը Կիևին է փոխանցել 28 ուկրաինացի զինվորականի և 13 քաղաքացիական անձի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ