Այսօր, ժամը 16:30-ի սահմաններում, ըստ «ՑԱՅԳ»ՀԸ «Այսօր» լրատվականի նախնական տեղեկությունների, ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքով « Գյումրի» ԲԿ է տեղափոխվել 22-ամյա Խ․Ս-ն: Այս մասին տեղեկացանք «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից:
Երիտասարդը Ախուրյան համայնքի բնակիչ է։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Պեգաս» խանութի մոտակայքում:
Հանգամանքները պարզվում են։