Գյումրին կհրաժարվի ծուռ տոնածառից

Աստղիկ Խաչատրյան 10.09.2024 - 18:48
10.09.2024 - 18:48 դիտում

Գյումրին 2025 թվականը կդիմավորի նոր տոնածառով: Գյումրեցիներին հայտնի բնական կանաչ գեղեցկուհին իր տեղը կզիջի դեռևս անհայտ տեսքով տոնածառին: Գյումրու համայնքապետարանում հերթական ավագանու նիստի ժամանակ ավագանին հաստատեց Ամանորին ընդառաջ նոր տոնածառ ու զարդարանքներ ձեռք բերելու, ինչպես նաև հին զարդարանքների վերանորոգման հարցը: Համայնքային բյուջեից այդ աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 75 մլն դրամ, որից միայն տոնածառի համար՝ 68 միլիոն դրամ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ