Հունիսի 3-ին Գյումրու աճեմյանական թատրոնը տեղափոխվել էր Ֆրանսիա: Գյումրեցի հանդիսատեսը մեկ օր ապրեց ֆրանսիական մշակույթով :
«Ֆրանսիան մեր բարեկամն է» խորագրի ներքո Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ THEA Orchestra նվագախմբի համերգը՝ նվիրված ֆրանսահայ աշխարհահռչակ կոմպոզիտորներ Միշել Լեգրանի եւ Ժորժ Կառվարենցի 90-ամյա հոբելյաններին։