Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություն կանցկացնի իր անվտանգությունն ապահովելու համար. Էրդողան

4.06.2022 - 16:15 դիտում

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նոր ռազմական գործողությունների նպատակն է իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի մեր զինված ուժերը ներառվեն աշխարհի ամենաժամանակակից բանակների շարքում։ Մենք քանդել ենք ահաբեկչության միջանցքը, որը փորձում էին ձևավորել մեր հարավային սահմաններին։ Մենք կավարտենք այն Սիրիայում նոր ռազմագործողությունների օգնությամբ։ Մենք հանգամանորեն ուսումնասիրում ենք իրավիճակը»,- ասել է Էրդողանը:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում Սիրիայում իրականացրել է «Եփրատի վահան», «Ձիթենյաց ճյուղ» և «Խաղաղության ակունք» ռազմագործողությունները:

Թուրքիայի ղեկավարը կրկին հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրանք օգնում են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ