Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տնակ է այրվել

Անի Հովհաննիսյան 21.10.2022 - 23:13
21.10.2022 - 23:13 դիտում

Հոկտեմբերի 21-ին, ժամը 14։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է փայտե տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 11-րդ փողոցում գտնվող տնակում։

Հրդեհը մեկուսացվել ժամը 14:31-ին, մարվել՝ 14:50-ին: Այրվել է փայտե տնակը՝ 36 քմ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ