Բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 14 քաղաքացի

11.08.2024 - 13:09 դիտում
Երևանի Հերացի փողոցում տեղի ունեցած վթարից հետո տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 14 քաղաքացի:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ հայտնելով, որ տուժածները հետազոտվում են:
Ավելի վաղ հայտնել էինք՝ օգոստոսի 11-ին՝  ժամը 09:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Պարզվել էր, որ ցորենով բեռնված Shacman մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած Toyota մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ