Այսօր առավոտյան Բեռլինում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել չորս մարդ: Տուժածները հոսպիտալացվել են: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը:
Ավելի վաղ հայտնի էր երեք տուժածի մասին: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր, որտեղ օպերատիվ աշխատանքներ են ընթանում հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև ուղղաթիռ: