Բաքվում հաստատել են «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը

Հրաչ Սահակյան 1.12.2020 - 20:20
1.12.2020 - 20:20 դիտում

Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հայտարարությունում:

«Ադրբեջանը հանդիսանում է գերիների և այլ պահվող անձանց փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի կողմնակից»,- ասված է հայտարարությունում:

Գերատեսչությունում նաև նշել են, որ Բաքվում կայանալիք շքերթի ընթացքում հայ ռազմագերիներին ցուցադրելու մտադրություն չունեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ