Աֆեյանի «Moderna»-ն մտադիր է մինչև տարեվերջ սկսել Covid-19-ի պատվաստանյութի մատակարարումը Սինգապուր

Հրաչ Սահակյան 1.12.2020 - 20:41
1.12.2020 - 20:41 դիտում

Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությանը մտադիր է մինչև տարեվերջ սկսել Covid-19-ի սեփական պատվաստանյութի մատակարարումը Սինգապուր: Հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ընկերության տնօրեն Ստեֆան Բանսելը:

«Ակնկալում ենք, որ մատակարարումը կսկսենք արդեն դեկտեմբեր ամսին»,- նշել է Բանսելը:

Դեռ չի նշվում, թե որքան է կազմելու Սինգապուր ուղարկվող պատվաստանյութերի խմբաքանակը:

Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության
մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ