Սիրիայի Դեր Զոր քաղաքից Ադրբեջանի վարձկան Աբու Մարիան սպանվել է Արցախում: Այս մասին տեղեկանում ենք «Աֆրինի ազատագրման ուժերի» Թվիթերի միկրոբլոգից՝ տեղեկացնում է infoteka24-ը: Ահաբեկչի մարմինը տեղափոխվել է Թուրքիայի հետ Ջարաբլուս սահմանային դարպասներով: Իսլամիստ գրոհային Աբու Մարիա ալ Կախթանին մասնակցել է նաև Սիրիայի քաղաքացիական պատերազմին: