Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել

Աննա Կոստանյան 9.10.2021 - 14:21
9.10.2021 - 14:21 դիտում

Այսօր՝ ժամը 13:15-ին, Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զիված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966 թ.):

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝ տեղում աշխատում են իրավապահ մարմինները:

Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ