ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Չնայած հնչող տեսակետներին ասեմ, որ արտարժույթի շուկայում ԿԲ դեռևս ամբողջ ծավալով չի կիրառում իր գործիքակազմը, քանի որ արտարժութային շուկայում ներկա իրավիճակը դիտարկում է որպես միմիայն անորոշությամբ պայմանավորված շոկ։ Իմ կարծիքը հենված է փաստերի վրա․․․2020թ հոկտեմբերի վերջին ՀՀ համախառն միջազգային պահուստները կազմում էին 2.31 մլրդ ԱՄՆ դոլար։
Նոյեմբեր ամսվա ընթացքում պահուստները նվազել են ընդամենը 38 մլն դոլարով՝ կազմելով 2.28 մլրդ դոլար։ Համեմատության համար նշեմ, որ հեղափոխական 2018թ ապրիլ ամսվա ընթացքում միջազգային պահուստները նվազեցին շուրջ 195 մլն ԱՄՆ դոլարով, իսկ 2020թ ապրիլին, երբ COVID-ով պայմանավորված արտարժութային շուկայում կրկին առկա էր բավական մեծ ճնշում՝ պահուստները նվազեցին 91 մլն ԱՄՆ դոլարով։
Ամփոփելով կարծում եմ, որ արտարժութային շուկայում ներկա ռիսկերը խիստ կարճաժամկետ են (որի մասին են խոսում նաև ԿԲ քայլերը) և այդ ռիսկերից խուսափելու լավագույն լուծումը խուճապի մեջ չընկնելն է և հավելյալ սպեկուլյատիվ ռիսկեր չգեներացնելը։ ԿԲ ունի բավարար գործիքակազմ, ըստ անհրաժեշտության միջամտելու համար (ինչպես նշեցի շուրջ 2 մլրդ 277 մլն ԱՄՆ դոլարի չափով պահուստներ, որոնք ի դեպ հեղափոխությունից հետո աճել են 238 մլն ԱՄՆ դոլարով)։ Ես հավատում եմ մեր պետականությանը, ազգային դրամին ու նաև նրան, որ ազգովի այս շոկն էլ կհաղթահարենք մեր քրտնաջան աշխատանքով։»
Չնայած հնչող տեսակետներին ասեմ, որ արտարժույթի շուկայում ԿԲ դեռևս ամբողջ ծավալով չի կիրառում իր գործիքակազմը, քանի որ…
Опубликовано Artak Manukyan Пятница, 11 декабря 2020 г.