Արսեն Թորոսյանը Մարտունիում ծանոթացել է նոր կառուցվող ԲԿ-ի շինաշխատանքներին

Գոհար Ստեփանյան 13.09.2020 - 14:50
13.09.2020 - 14:50 դիտում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Մարտունու բժշկական կենտրոնի շինհրապարակ և ծանոթացել աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է 2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն ունենալ՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան։ Վերջինս կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 2020 թվականի հուլիսից մեկնարկել են Մարտունիում նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնք տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի  ֆինանսավորմամբ՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում:

 

Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում է Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ