Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Աստղիկ Խաչատրյան 10.09.2024 - 23:24
10.09.2024 - 23:24 դիտում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք և գրավ: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանը հայտնել է, որ Աշոտյանը վաղը ազատ կարձակվի Նուբարաշեն ՔԿՀ-ից:

Հիշեցնենք, Կրթության և գիտության նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ