«Սուրեն Սուրենյանցի հետ եմ հանդիպել, «Ապրելու երկիր» կուսակցությանը, «Հայաքվե» նախաձեռնությանն եմ հանդիպել, եզդիական համայնքին, «Լուսավոր Հայաստան»-ին, ԱԺԲ-ին»։
Հարցին՝ կա՞ն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից աջակիցներ, Գալստանյանն ասաց․ «Ամբողջ ՔՊ-ն տակից մեզ հետ աշխատում է»։
Կանադայի թեմի հետ կապված բարձրաձայնումներին անդրադառնալիս Գալստանյանն ասաց՝ ամեն մի պատից ընկածի ասածները չի մեկնաբանի։
«Ես Կանադայի թեմի առաջնորդն եմ եղել 10 տարի։ Որևէ նյութական հարց, անցյալ օրն էլ ոտքի վրա բացատրեցի սիստեմը ինչպես է՝ թեմական խորհուրդ, պատգամավորական ժողով, անդամական ժողով, կալվածաց տեսչություն, եկեղեցու նյութի հետ կապված, դրամի հետ կապված, ծախսումների հետ կապված՝ բոլորն անցնում են այս խողովակներով և օղակներով։
Միակ ճանապարհը այն կարող է լինել, որ մարդը գնա, ինչ-որ գործարքներ անի, ձեր ասած՝ «սև փող» վերցնի ու ոչնչացնի։ Հասկացա՞ք՝ ինչ եմ ասում։ Եթե այդպիսի բան է եղել, ուրեմն այս 4 կառույցն էլ ավազակներ են։ Հնարավո՞ր է այդպիսի բան լինել։ Հնարավոր չի։ Ուրեմն այն, ինչ որ տեղի է ունեցել Կանադայում, շատ նուրբ հարց է, որ եթե ես հիմա սկսեմ արծարծել, խոսել, ավելորդ տեղը պիտի համայնքում գրգիռներ առաջանան։
Խնդրում եմ՝ Կանադայի թեմի առաջնորդ սրբազանը անցած օրը ինձ նամակ է գրել, ասել է՝ լրագրողները հարցնում են, ասա թող կապվեն, ես ամեն ինչ բացատրեմ։ Երկրորդ պարագան՝ ընդամենը մեկ տարի առաջ էի ես Կանադայում՝ Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում՝ 500 և ավելի մարդ կար դահլիճում։ Երրորդ՝ այսօր Կանադայում երիտասարդներ, ընտանիքներ պսակվում են, մկրտվում են և այլն, ինձ՝ որպես իրենց նախկին առաջնորդ, հրավիրում են էդ բոլորը կատարելու։
Այդ դեպքում ինչո՞ւ Գալստանյանը չվերընտրվեց՝ հարցին, վերջինս պատասխանեց․ «Արժանի չեմ եղել, չեմ ընտրվել։ Ի՞նչ եք ուզում ինձնից։ Ուզում ես հիմա ես համայնքը խառնեմ իրա՞ր, էդ ես ուզո՞ւմ։ Երբ որ ես ձեզ ասում եմ պատասխան՝ էդքանը բավարար է։ Կան լիքը հարցեր, որոնց ես պետք չունեմ պատասխանելու անգամ։ Եվ կարիք չունեք այդպես կախվելու, հարցնելու։ Պետք չկա։ Ես ասում եմ՝ եղել է այն, ինչ պատահել է։ Եթե դուք պատասխանատվություն կկրեք, որ այդ համայնքը նորից խառնեք, տակնուվրա անեք՝ խնդրեմ»: