«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր՝ թաքցված մանկական խաղալիքների և հագուստի մեջ

Աննա Կոստանյան 13.08.2024 - 17:38
13.08.2024 - 17:38 դիտում

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ հանձնուքը։ Զննության ընթացքում ծառայողները հանձնուքում առկա մանկական խաղալիքների և հագուստի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս, մարտկոց և լիցքավորման սարք։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ