ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Երևանում առանձնազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Ուշադրության կենտրոնում է եղել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը: Կողմերն ընդգծել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հարցում դրական առաջընթացը:
Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում երկխոսության առաջանցիկ զարգացումը, ինչպես նաև խորհրդարանական գծով, միջտարածաշրջանային շփումների ու մշակութային կապերի ուղղություններով համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության խորացումը: Ընդգծվել է ՀՀ և ՌԴ առևտրատնտեսական հարաբերություններում ռեկորդային դինամիկան:
Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև համակարգվածության աստիճանի հետ կապված: Պայմանավորվածություն է ձեռք բերել շփումները շարունակելու մասին: