Արարատ Միրզոյանի՝ անցնող շաբաթվա ընթացքում Ֆինլանդիա կատարած այցի ամփոփում

1.12.2024 - 18:03 դիտում
Արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է Արարատ Միրզոյանի Ֆինլանդիա կատարած այցի արդյունքները։
Այցի շրջանակներում քննարկումները հիմնված էին Հայաստանի և Ֆինլանդիայի միջև զարգացող օրակարգի վրա, որը ներառում է՝
  • քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ներառյալ առևտուրը,
  • ժողովրդավարական արժեքների հարգման հարցում ամուր հանձնառություն և բարեփոխումներ, դրանց աջակցություն,
  • հավակնոտ գործընկերություն ԵՄ շրջանակներում և այլ տարբեր ձևաչափերում,
  • տարածաշրջանային զարգացումներ։
Այցի հանդիպումների օրակարգը ներառել է՝
  • հանդիպումներ Ֆինլանդիայի նախագահի և խորհրդարանի նախագահի հետ,հանդիպումներ ԱԳ նախարարի և ԵՄ հարցերով նախարարի հետ,
  • կլոր սեղան քննարկում Ֆինլանդիայի ԱԳՆ-ում՝ պաշտոնյաների, փորձագետների  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ,
  • քննարկում խորհրդարանի ղեկավար կոմիտեում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ