ՇՄ ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների հավաքականի ավագ մարզիչ Արտուշ Մինասյանին հաճախ կարելի է տեսնել մրցագորգում դեռահաս մարզիկների հետ աշխատելիս: Նա նշում է, որ այս տարիքի երեխաները հաճախ են հիասթափվում ու նրանց հետ հարկավոր է հանգիստ ու հետեւողական մարզումների միջոցով հնարավորություն տալ կայանալու: Այդուհանդերձ, հիմա նրա գլխավոր խնդիրը մարզի երիտասարդներին լավագույնս նախապատրաստելն է Հայաստանի այդ տարիքային առաջնությանը: