««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» oրենքի կիրարկումը ապահովելու, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները լուծելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է անաշխատունակության նպաստը հաշվարկել 1-ին աշխատանքային օրվանից հաշված: Նախատեսվում է կարգավորել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարելու հետ կապված իրավահարաբերությունները։
Մասնավորապես, նախատեսվում է, որ ծառայությունը վարձու աշխատողին վճարում է որևէ գործատուի մոտ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնված, սակայն մայրության նպաստ չվճարված օրերի համար։ Նախատեսվում է սահմանել նաև գործատուի փոփոխության դեպքում մայրության նպաստ վճարելու համար ծառայություն ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: