Ապամոնտաժվում են ավտոտնակները. Անի թաղամասում մեկնարկել է երկու փողոցի շինարարություն

18.08.2022 - 18:36 դիտում

Գյումրու Անի թաղամասում վերջապես շինարարական եռուզեռ է, քանդվել են 3-րդ եւ 11-րդ փողոցները, պետություն-համայնք համագործակցությամբ 168 մլն դրամ հատկացվել է 3-րդ եւ 235 մլն դրամ՝ 11-րդ փողոցների ասֆալտապատման ու լուսավորության անցկացման համար: Վերջնաժամկետ սահմանված է տարեվերջը, սակայն հավանականություն կա, որ մինչ այդ էլ ասֆալտապատում տեղի չի ունենա, պատճառը, համայնքապետ Վարդգես Սամսոնյանի խոսքով, շինարարի թերացումը չէ, հիմա, ինչ հնարավոր է, արվում է, միայն թե՝ անցած տարի փոփոխված ջրագծերը դեռ պիտի փորձարկվեն, ինչը, սակայն, տարբեր պատճառաբանություններով ուշանում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ