Անին կրկին ընտրում է նոր ավագանի․ ընտրական պատկերը բնակավայրերում

Հրաչ Սահակյան 26.03.2023 - 18:54
26.03.2023 - 18:54 դիտում

Անի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններն են։ Պայքարում են «Ազգ-համայնք» դաշինքը, «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Նշենք, որ անցած տարի պայքարի մեջ էին ուժերից երեքը. նրանց այս անգամ նոր է միացել միայն «Իմ հզոր համայնքը»: «Այսօր» լրատվականի նկարահանող խումբը վաղ այցելել է խոշորացված համայնքի տարբեր բնակավայրեր։

 

Ընդհանուր առմամբ ընտրությունները առանց ավելորդ խոչընդոտների են ընթանում. վստահեցնում են ընտրական տեղամասերի հանձնածողովի նախագահները, բայց Մարալիկի 33/03 ընտրական տեղամասում կրքերը թեժ են, նախ մեր տեսախցիկը ֆիքսեց` ինչպես մի քաղաքացի, որն եկել էր ընտրության սկսեց աղմուկ բարձրացնել, հետո պարզվեց` փոքրիկ խնդիր է եղել, որը հանձնաժողովի անդամների հետևողականության արդյունքում շտկվել է։ Մեկ ընտրող էլ եկել էր հարևանի հետ, որն ինչպես ներկայացավ, եկել էր օգնելու, քանի որ տարեց է և ինքնուրույն չէր կարող ընտրել։ Ժամը 13։30-ի դրությամբ Սառնաղբյուրում 33/06 ընտրական տեղամասում գրանցված 1229 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 314ը, ժամը 14։00-ի դրությամբ Ձորակապում 33/04 ընտրական տեղամասում 866 ընտրողից մասնակցել են 191-ը, Գուսանայում 33/10 ընտրական տեղամասում 640-ից 283-ը եւ Շիրակավանում 33/11-ընտրական տեղամասում 564-ից 182-ը։ Հանձնաժողովների նախագահների խոսքով` ընտրությունն ընթանում է բնականոն հունով` առանց խոչընդոտների ու խախտումների։ Միայն թե շատերը հույսը կորցրած են եկել ընտրության, կասկածում են, որ համայնքում դրական փոփոխություն կլինի. մեզ հետ զրույցում նշում էին ընտրության եկած անձինք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ