Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-23։00-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում իրականացվող տեխնիկական աշխատանքների պատճառով ժամանակավորապես չի գործելու Հայաստան-Վրաստան սահմանի Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետը։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Վրացական կողմում տեխնիկական աշխատանքների ավարտից հետո սահմանային անցակետը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։