Այսօրվանից ուժի մեջ է մտնում ծխելու արգելքի մասին օրենքը. ռեստորաններում, բարերում, սննդի կետերում և այլ տարածքներում ծխելն արգելվում է

Աննա Կոստանյան 15.03.2022 - 10:21
15.03.2022 - 10:21 դիտում

Մարտի 15-ից էլ ուժի մեջ է մտնում բաց և փակ ռեստորաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։

Հունվարի 1-ից էլ Հայաստանում օրենքով արգելվել է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ Բացառություն են օդանավակայանների անմաքս առևտրի խանութները։ Արգելվում է նաև ծխախոտային արտադրատեսակների դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների կամ դրանց ապրանքային նշանների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ