Շիրակի մարզում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Աննա Կոստանյան 15.03.2022 - 10:27
15.03.2022 - 10:27 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ստեփանավան, Շիրակի մարզի Ջաջուռավան-Մեծ Սարիար, Ամասիա-Բերդաշեն, Թավշուտ-Արդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Գորիս-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Շիրակի, Արարատի և Կոտայքի մարզերի) տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ