ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին Երևանում է

18.06.2022 - 11:55 դիտում
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին Երևանում։
Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, փոխպետքարտուղար Դոնֆրիդը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։ Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցերը և մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ