Ստամբուլում կայացել է «Համաշխարհային միջոլորտային համագործակցության 11-րդ համաժողովը», որին մասնակցել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
Նա նշել է, որ նման ֆորումները, տոնավաճառներն ու երկկողմ գործարարների հետ հանդիպումները նպաստում են Թուրքիայի արտաքին առևտրի ավելացմանը։
Անդրադառնալով Թուրքիա-Իսրայել առևտրային հարաբերություններին՝ նախարարը նշել է, որ ի սկզբանե Թուրքիան ինտենսիվ ջանքեր է գործադրել առևտուրը նվազեցնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ մաքսակետերում գործարքները մասամբ դանդաղել են և հավելել, որ, իհարկե, առևտուրը մասնավոր հատվածն է անում, ու այդ համատեքստում ամեն ամիս 30-40% առևտրի նվազում է գրանցվել։
«Մենք ապրիլի 7-ին սահմանափակումներ դրեցինք Թուրքիայից Իսրայել տարվող 54 խումբ ապրանքի վրա։ Մայիսի 2-ին մաքսակետում դադարեցրինք մեր առևտուրն Իսրայելի հետ՝ թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը, քանի որ Իսրայելը չհամաձայնեց հրադադարի և կանխեց մարդասիրական օգնության հոսքը։ Իսրայելի համար ոչ մի գրանցման գործընթաց չի արվում։ Մեր մաքսային համակարգը փակ է»,- Ermenihaber-ի փոխանմամբ՝ հայտնել է նախարարը։
Բոլաթը նաև հավելել է, որ Պաղեստինի կառավարության և Պաղեստինի էկոնոմիկայի նախարարության համառ խնդրանքով Թուրքիան թույլ է տալիս ներմուծումներ, որոնք պաղեստինցի ներկրողները ցանկանում են կատարել Պաղեստինի էկոնոմիկայի նախարարության թույլտվությամբ մաքսային ընթացակարգերի ընթացքում: