Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

Աստղիկ Խաչատրյան 30.11.2021 - 20:53
30.11.2021 - 20:53 դիտում

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ։

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է նրա կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Հովսեփյանը, հիշեցնենք, մեղադրվում է փողերի լվացման, ձեռնարկատիրական ապօրինի գործունեության, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և խարդախություն կատարելու համար:

Նա անազատության մեջ է սեպտեմբերի 7-ից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ