Անցկացվել են հրետանային վարժանքներ

Աստղիկ Խաչատրյան 30.11.2021 - 20:02
30.11.2021 - 20:02 դիտում

N զորամասի հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի մարտավարամասնագիտական գիտելիքները կատարելագործելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 30-ին անցկացվել են վարժանքներ:

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի։

Ստուգվել են հրետանային դիվիզիոնը մարտական գործողությունների նախա­պատ­րաստելու և հարձակողական մարտ վարելու կարողությունները։

Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածության մակարդակը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ