Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է 2020 թ.-ից COVID-19-ի պատճառով ամբողջ աշխարհում հաստատված արտակարգ դրության ավարտի մասին։
Հայտարարությունը նա արել է ուրբաթ՝ Ժնևում կայացած ճեպազրույցում՝ համաձայնելով ԱՀԿ փորձագետների համապատասխան հանձնարարականի հետ։
«Երեկ արտակարգ իրավիճակների կոմիտեն անցկացրեց իր 15-րդ նիստը և ինձ առաջարկեց հայտարարել արտակարգ իրավիճակի ավարտի մասին: COVID-19-ը այլևս վտանգավոր չի համարվում հանրային առողջության ոլորտում»,- ասել է Գեբրեյեսուսը:
Ըստ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր զոհ է դարձել մոտ 20 միլիոն մարդ: