Ալիևն ու Շոլցը Դավոսում քննարկել են Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը

Աստղիկ Խաչատրյան 21.01.2025 - 20:16
21.01.2025 - 20:16 դիտում

Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել են Գերմանիայի կանցլերը և Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպումը տեղի է ունեցել գերմանական կողմի առաջարկով:
Պաշտոնյաները քննարկել են Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքը, Բաքու-Բեռլին հարաբերությունները, Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը և այլ հարցեր։
Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ