Գյումրու թիվ 27 դպրոցի շրջանավարտ Ալեն Ստեփանյանը, որ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է, այսօր կդառնար 20 տարեկան: Հարազատ դպրոցում են Ալենի ընտանիքի անդամները, բարեկամներն ու ընկերները: Ալենի 20-ամյակն առանց իրեն է, սակայն բազմաթիվ են Ալենի մասին լավագույն հիշողությունները: Դպրոցի մի անկյունում՝ Ալենի նկարների կողքին, դասընկերներն ու ուսուցիչներն են պատմում սիրված ընկերոջ ու դպրոցի կենսուրախ աշակերտի մասին: