Մայիսի 7-ին Ազգային ժողովի 50-ից ավելի պատգամավորներ եւ աշխատակիցներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ:
Պատվաստվելու հերթում առաջինը պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր: Նա հերթը զիջեց «Իմ քայլը» խմբակցությունից Արփինե Դավոյանին:
Պատգամավորները հորդորեցին գիտակցաբար ընդունել պատվաստման անհրաժեշտությունն ու կարեւորությունը` որպես համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստումից հետո բոլորին տրվում են հետպատվաստումային ցուցումներ. «Եթե ջերմությունը բարձրանա կամ անսովոր վիճակ առաջանա, անպայաման պետք է կապ հաստատել բժիշկի հետ»: Գայանե Սահակյանն ընդգծեց, որ պատվաստումը հարյուր տոկոսով կանխում է մահը եւ հիվանդութան բարդությունները: