ՀՀ ազգային ժողովը դռնփակ ռեժիմով քննարկում է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երկրորդ միջնորդագրի ներկայացումից առաջ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խնդրեց դռնփակ ռեժիմով քննարկել միջնորդությունը, քանի որ ներկայացվելիք միջնորդագիրը պարունակում է օրենքով պաշտպանվող գաղտնիք:
Գլխավոր դատախազն Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով երեք միջնորդություն է ներկայացրել խորհրդարան: ԱԺ-ն առաջինը քննարկեց բաց ռեժիմով: