Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Աննա Կոստանյան 7.02.2023 - 13:18
7.02.2023 - 13:18 դիտում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:

Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Արագածի, Ապարանի, Աշտարակի, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Դիլիջան, Վանաձոր, Ջերմուկ քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Թալինի, Արագածի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին (ցածր տեսանելիություն) բուք է:

Աբովյանի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ