Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դարձել աշխարհի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

22.10.2022 - 22:52 դիտում

Իսպանիայում ընթացող առաջնությունում ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը 65 կգ քաշայինների եզրափակչում 8։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Համզա Ալաջայի նկատմամբ և հռչակվել չեմպիոն: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակ էր տարել կանադացի Դանիել Տրոյ Քոլեսի նկատմամբ: 1/8 եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել անգլիացի ըմբիշի նկատամբ։ Քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4:3 հաշվով հաղթել էր ճապոնացի Ռիյոմա Անրակուին, իսկ կիսաեզրափակչում 7:6 հաշվով պարտության էր մատնել ղազախ Ադլան Ասկարովին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 79 կգ քաշային Արման Ավագյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 5։4 հաշվով դժվարին հաղթանակ տանելով հույն Գեորգիոս Կուգիումցիդիսի նկատմամբ։

Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը մեկ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզեմեդալակիր Արսեն Հարությունյանն էլ դուրս է եկել եզրափակիչ և վաղը կպայքարի աշխարհի Մ23 տարեկանների առաջնության հաղթողի կոչման համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ