Հուլիսի 2-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի հետ:
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվականները:
Նշվել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա վիճակը գտնվում է բարձր մակարդակի վրա։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը կշարունակվի փոխշահավետ լինել, և որ արդյունավետ հանդիպումները կշարունակվեն։