Լաչինի միջանցքի փակումը ունի ծանր հումանիտար հետևանքներ և հետ է գցում խաղաղության գործընթացը: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,- գրել է նա: